Ճանապարհներ, որտեղ դեկտեմբերի 1-ից արգելվում է երթևեկել առանց ձմեռային անվադողերի

Ճանապարհներ, որտեղ դեկտեմբերի 1-ից արգելվում է երթևեկել առանց ձմեռային անվադողերի

Ձմեռային շրջանում՝ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը, Վրաստանի ճանապարհների որոշակի հատվածներում պարտադիր է տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձմեռային անվադողերով։ Բացի այդ, ձմեռային շրջանում, հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները, ոստիկանությունը կարող է պահանջել հակասահքային շղթաների տեղադրում առնվազն տրանսպորտային միջոցի քարշակող անիվների վրա։

«BusinessPressNews» պարբերականը ներկայացնում է ճանապարհների այն վայրերի/հատվածների ցանկը, որտեղ ձմեռային շրջանում պարտադիր է ձմեռային անվադողերով և (կամ) հակասահքային շղթաներով տրանսպորտային միջոցների օգտագործումը.

Միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե (ՌԴ սահման),
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման),
Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի (Հայաստանի Հանրապետության սահման),
Խաշուրի-Ախալցիխե-Վալե (Թուրքիայի սահման),
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհ՝ Զահեսի-Ռուսթավի,
Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման),
Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի սահման)։

Ներպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ

Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե,
Սաջավախո-Չոխատաուրի-Օզուրգեթի-Քոբուլեթի,
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի,
Քութայիսի (Սաղորիա)-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա,
Քութայիսի (Ծղալտուբոյի շրջանցիկ)-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի,
Քութայիսի (Ճոմա)-Ալփանա-Մամիսոնիի լեռնանցք (ՌԴ սահման),
Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի,
Ալփանա-Ցագերի,
Չոլաբուրիի կամուրջ-Թերջոլա-Տղիբուլի,
Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք,
Ախալքալաքի մուտք,
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի,
Ճիաթուրա-Զեստափոնի,
Ժինվալի-Բարիսախո-Շատիլի,
Թբիլիսիի մուտք,
Թիանեթի-Զարիձեեբի-Ժինվալի,
Թբիլիսի (Գլդանի)-Թիանեթի,
Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա,
Մառնեուլի-Թեթրիծղարո-Ծալկա,
Թբիլիսի (Պանթիանի)-Մանգլիսի,
Վազիանի-Գոմբորի-Թելավի,
Թիանեթի-Ախմետա-Ղվարելի-Նինիգորի,
Բակուրիանիի շրջան,
Չոխատաուրի-Բախմարո,
Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի,
Սաչխերե (Սարեքի)-Ուզունթա-Սխմերի-Զուդալի։

Հիշեցնենք, որ ճանապարհների որոշակի հատվածներում առանց ձմեռային անվադողերի երթևեկելու արգելքն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի համաձայն՝ եթե ձմեռային անվադողերը և (կամ) հակասահքային շղթաները չեն համապատասխանում սահմանված պահանջներին, և նման տրանսպորտային միջոցով երթևեկելը վտանգ է ներկայացնում երթևեկության մասնակիցների համար, անձը կարող է ժամանակավորապես զրկվել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, իսկ տրանսպորտային միջոցը կարող է տեղափոխվել պահպանվող կայանատեղի։ Բացի այդ, ձմեռային անվադողերի և հակասահքային շղթաների նկատմամբ սահմանված պահանջները չպահպանելու դեպքում անձը տուգանվում է 100 լարիով, իսկ վարորդական իրավունքի վկայականի միավորների քանակը նվազեցվում է 5 միավորով։ jnews.ge