Դասընկերները սգում են սիրելի դասընկերոջ անժամանակ մահը

Դասընկերները սգում են սիրելի դասընկերոջ անժամանակ մահը

Անժամանակ կյանքից հեռացավ Մուշեղ (Ավթանդիլ) Ասատուրի Մալխասյանը՝ ծնված 1964 թվականին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում։ Երկար տարիներ բնակվում էր Ռուսաստանի Դաշնության Օրյոլ քաղաքում։

Դասընկերները խորապես վշտացած են իրենց սիրելի դասընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ և իրենց անկեղծ ցավակցությունն են հայտնում Ավթանդիլի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին՝ կիսելով նրանց ծանր վիշտն ու անդառնալի կորուստը։

Քո հեռանալով ցավ թողեցիր խոր,
Մեր հուշերում մնացիր միշտ լուսավոր,
Դասընկերներիդ սրտում՝ կարոտ ու սեր,
Հավերժ կհիշենք քեզ, սիրելի ընկեր։