57 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ տվեց Միրզա Աղաբեկի Ղալաչյանը՝ ծնված 1969 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոգա գյուղում։
Համագյուղացիները, հարազատները, բարեկամները և նրան ճանաչողները խորը վիշտ են ապրում իրենց սիրելի Միրզայի անժամանակ մահվան կապակցությամբ և ցավակցում են ընտանիքին:
Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Փոգա գյուղի գերեզմանատանը։
Այստեղ ահա կբաժանվենք
Մնաք բարյավ, սիրելիք.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։
Մնաք բարյավ, բայց միշտ հիշեք,
Որ ձեզ շատ եմ ես սիրել,
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաք աղոթել։