Նինոծմինդա քաղաքի կարատեիստները Ախալքալաքի կարատեի բաց առաջնությունում շատ լավ արդյունքներ ունեցան:
Դեկտեմբերի 10-ին Ախալքալաքի մարզահամալիրում կայացավ կարատեի մրցաշար, որին մասնակցում էին 5-17 տարեկան մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից: Նինոծմինդայի մունիցիպալիտետից մրցաշարին մասնակցեցին մարզիչ Մաքսիմ Արզումանյանի 20 մարզիկներ: Նրանք զբաղեցրին 15 մրցանակային տեղեր` նվաճելով 5 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե մեդալներ: Մրցաշարին ներկա էր Վրաստանի Կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Կախա Բասիլին:
Մրցաշարը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանի սպորտի բաժինը:
Ինչպես նշեց Մաքսիմ Արզումանյանը, նա իր սաներին մարզում է և հույս ունի, որ նրանք կմասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին: Իսկ ահա 2018 թվականին մարզչի խոսքով` մասնակցելու են Անթալիայում կայանալիք մրցաշարի:
Մանրամասները լսեք նյութում.