Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո (2012թ, հոկտեմբերի 1) զգալիորեն նվազել է բանտարկյալների թիվը: Ինչպես հաղորդում է վրացական Apsny,ge կայքը, վերջին մի քանի օրվա ընթացքում բանտարկյալների թիվը 22 հազար 299-ից հասել է 18 հազար 268-ի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանում ուժի մեջ է մտել «Համաներման մասին» օրենքը, որը, ընդհանուր առմամբ, առնչվում է 18 հազար բանտարկյալի (խոսքն ինչպես պատժի կրումից լրիվ, այնպես էլ մասամբ ազատվելու մասին է): Օրենքի համաձայն` ազատ էին արձակվել նաեւ Աջարիայի հայ համայնքի գործիչներ Արմեն Գևորգյանն ու Ռուբեն Շեկոյանը, որոնք մոտ 3 տարի առաջ դատապարտվել էին 11 տարվա ազատազրկման:
Վրացական լրատվամիջոցների համաձայն` առաջիկայում ազատ կարձակվի եւս 3 հազար բանտարկյալ: Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հուսով են, որ նրանց թվում կլինի նաեւ հայազգի հասարակական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:tert.am