
Վրաստանի պաշտպանության նախարարության Դավիթ Աղմաշենեբելու անվան Ազգային պաշտպանության ակադեմիայի հրավերով Վրաստանում էր գտնվում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի կազմում էին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի ներկայացուցիչները:
Գորի քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը հյուրերին ընդունել է Ազգային պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Զազա Ջափարիձեն, ով հյուրերին ծանոթացրել է ակադեմիայի գործունեությանը, գործող կրթական ծագրերին, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական ուղղություններով մասնագետներ պատրաստելու գործընթացին: Կողմերը, մասնավորապես քննարկել են երկու երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Քննարկումներից հետո տեղի է ունեցել շրջայց և ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է ակադեմիայի ենթակառուցվածքներին:
Նյութն արտատպվել է ՀՀ դեսպանության կայքից
Սկզբնաղբյուր՝ www.aliq.ge