Ճանաչողական հանդիպում գրող Դավիթ Տուրաշվիլիի հետ

Ճանաչողական հանդիպում գրող Դավիթ Տուրաշվիլիի հետ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչական շենքում կայացավ ճանաչողական հանդիպում վրաց հայտնի գրող, դրամատուրգ, սցենարիստ և թարգմանիչ Դավիթ Տուրաշվիլիի և մունիցիպալիտետ հանրային դպրոցների աշակեչտների միջև:

Հանդիպմանը աշակերտները ծանոթացան գրող Դավիթ Տուրաշվիլիի հետ, հետաքրքրվեցին նրա պատմվածքներով, հատկապես “Ջինսի սերունդ. Փախուստ ԽՍՀՄ-ից” պատմվածքով:

Դավիթ Տուրաշվիլին ծնվել է 1966 թ. Թբիլիսիում: Նրա առաջին վեպերը հրատարակվել են 1988թ. և արտացոլում են այդ ժամանակվա օրերի կյանքը: Գրողի արձակ ստեղծագործությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1991թ.-ին: Գրողն այժմ ունի 17 հեղինակային գրքեր: Ներկայումս Տուրաշվիլիի ստեղծագործությունները թարգմանված են 7 լեզուներով: “Ջինսի սերունդ. Փախուստ ԽՍՀՄ-ից” վեպը բեսթսելլեր է դարձել Վրաստանում: Այս վեպը Վրաստանում վերջին 20 տարիների ամենահայտնի ստեղծագործությունն է: Այն վերահրատարակվել է Հոլանդիայում, Թուրքիայում, Խորվաթիայում, Իտալիայում և Գերմանիայում:

Մանրամասները լսեք գրողի հետ մեր զրույցում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting