Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կայցելի Վրաստան

Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կայցելի Վրաստան

Դեկտեմբերի վերջին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:

Առաջիկա այցի մանրամասները քննարկվել են Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի եւ Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպման ժամանակ:

Ինչպես նշված է Վրաստանի կառավարության աշխատակազմի կայքում, նախագահ Սարգսյանը Վրաստանի մայրաքաղաք կայցելի դեկտեմբերի 25-26-ը:

News.am