Նախագիծ, որը կաջակցի Սամցխե-Ջավախքում քաղաքացիական հասարակության զարգացմանը

Նախագիծ, որը կաջակցի Սամցխե-Ջավախքում քաղաքացիական հասարակության զարգացմանը

Դեկտեմբերի 18-ին «Դեմոկրատ-Մեսխերի միության» Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային կենտրոնի շնորհանդեսը:

«Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կայունությանը և բարձրացնել նրա դերը քաղաքական երկխոսության և զարգացման ուղղությամբ, բարելավել մարդու գոյության միջավայրը, ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, բարձրացնել հաշվետվողականությունը և ամրապնդել կապերը այլ դերակատարների հետ:


«Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: Այն համապատասխանում է հետևյալ մարտահրավերներին՝ հանրության վստահության և աջակցության բացակայություն, ֆինանսավորման աղբյուրների միատեսակ և ոլորտների միջև համագործակցության խնդիր, կազմակերպությունների ներքին կառավարման ոլորտում թույլ կողմերը և հաշվետվողականության խնդիրը, ազգային և տեղական իշխանությունների վրա ազդեցության սահմանափակում, այդ թվում նաև Եվրամիության հետ ասոցացման հարցերում:

«Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում 5.07 միլիոն եվրո (այստեղից, ԵՄ ներդրումը 3.8 միլիոն եվրո) ընդհանուր առմամբ կիրականացվի ավելի քան 110 տարբեր միջոցառումներ և մինչև 80 դրամաշնորհ, ընդհանուր գումարը 720 հազար եվրո, Վրաստանում կա քաղաքացիական հասարակության առնվազն 2500 ներկայացուցիչ և մասնավորապես Վրաստանի 10 տարածաշրջաններում`Սամեգրելո, Զեմո-Սվանեթի, Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանիթի, Գուրիա, Աջարիա, Քվեմո-Քարթլի, Շիդա-Քարթլի, Մցխեթա-Մթանիեթի, Կախեթի և Սամցխե-Ջավախք:


Ծրագրում ներառված է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը», «Խորհրդատվության և թրեյնինգի կենտրոնը» և «Քութայիսիի կրթության և զբաղվածության զարգացման կենտրոնը»:


Նախագծին կարող են մասնակցել հասարակական և համայնքային կազմակերպությունները, նախաձեռնող խմբերը, ազգային, տարածաշրջանային և տեղական իշխանությունները, քաղաքացիական հասարակության այլ մասնակիցներ, գործարար ոլորտը, լրատվամիջոցները, կամավորները և երիտասարդները:

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ՀԱԲ-ը, ինչպես և նույն ծրագրի շրջանակներում ստեղծված բոլոր մյուսները, կաշխատեն մինչ 2020 թ.-ի հոկտեմբեր:

Մանրամասների մասին լսեք «Դեմոկրատ-Մեսխերի միության» ղեկավար Գեորգի Անգուլաձեի հետ զրույցում.