Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում անցկացվեց դպրոցական վիկտորինա: Վիկտորինային մասնակցում էին 7-րդ և 8-րդ դասարանցիներ:
Աշակերտները բաժանվել 2 խմբի: Վիկտորինան անցկացվեց 3փուլով: Առաջին փուլում հնչեցին “Պատմություն” առարկային վերաբերող հարցեր:
Իսկ երկրորդ փուլում թիմի ավագներին տրվեց 1 րոպե ժամանակ, որպեսզի նրանք պատասխանեին 8 հարցի:
Երրորդ փուլում աշակերտներին տրված խնդիրն ավելի բարդ էր` նրանք պետք է հնչած հարցերին տային տրամաբանական պատասխաններ: Լարված պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց 8-րդ դասարանցիների կազմած “Կիլիկիա” թիմը, իսկ երկրորդը 7-րդ դասարանցիների “Անի” թիմը:
Վիկտորինան կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Լուսինե Թանգամյանը, ով նշեց, որ վիկտորինան կրում էր ինչպես կրթական, այնպես էլ դաստիարակչական բնույթ:
Մանրամասները լսեք նյութում.