Դեկտեմբերի !9-ին Օրոջալար գյուղի մանկապարտեզում անցկացվեց տոնական միջոցառում:
Ամանորյա հանդեսին մասնակցում էին 2-6 տարեկան փոքրիկները: Մանկապարտեզի դահլիճը զարդարված էր գունավոր թղթե խաղալիքներով, փայլերով և փուչիկներով: Երեխաները հեքիաթային միջավայրում ծնողների, դաստիարակչուհիների առջև հանդես եկան երգով, պարային կատարումներով և ոտանավորների արտասանությամբ:
Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ մանկապարտեզի տնօրեն Նարինե Գինոսյանը և դաստիարակչուհի Նաիրուհի Չոբանյանը: Երեխաների համար թերևս ամենասիրելի տոնի առթիվ Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը բաժանեցին նվերներ:
Միջոցառումը կազմակերպել էր դաստիարկչուհի Նաիրուհի Չոբանյանը:
Выступление детей младшей группы детского садика “Нарек”.