Օրոջալարի մանկապարտեզը վերանորոգման կարիք ունի

Օրոջալարի մանկապարտեզը վերանորոգման կարիք ունի

Օրոջալար գյուղի “Նարեկ” մանկապարտեզի սանհանգույցի կոյուղու խնդիրը մի շարք այլ խնդիրների առաջացման պատճառ թ դարձել:

“Մանկապարտեզի կոյուղագծի թեքությունը սխալ կերպով է իրականացվել: Կոյուղու ջուրը ոչ թե ներքև է հոսում, այլ` վերև, մնում է կոյուղագծի մեջ և նորից հետ հոսում: Այդ պատճառով շենքում էլ է խոնավություն առաջացել: Երեխաները կարող են հիվանդանալ նման պայմաններում”,- նշեց մանկապարտեզի փոխտնօրեն Նաիրուհի Չոբանյանը: Նա նաև ավելացրեց, որ պատերն էլ են սկսել խոնավանալ ու քայքայվել տանիքից կաթող անձրևաջրերի պատճառով: Նրա խոսքով, հինգ տարի առաջ կատարված վերանորոգչական աշխատանքները շատ անորակ կերպով են կատարվել, իսկ այսօր իրենց մնում է պատերի թերությունները ծածկել տարբեր նկարներով:

Որպեսզի ձմռանը սանհանգույցի կոյուղու խողովակը չսառչի, ջուրը մշտապես մի փոքր հոսեցնում են: Դա էլ իր հերթին է խնդիրներ առաջացնում, քանի որ կոյուղագծի խողովակից ջուրը կաթում է և լցվում հարևանի տան բակը և սառչելով սահադաշտի վերածվում:

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ով ստուգայց էր կատարել Օրոջալարի մանկապարտեզ, նշել է, որ շենքը վերանորոգման կարիք ունի և առաջիկայում այդ հարցով ինքը կզբաղվի:

Մանրամասները լսեք նյութում.