Դեկտեմբերի 20-ին Նինոծմինդայի շրջանային խորհրդի պատգամավորմերը քննարկեցին 2018 թվակակի տեղական բյուջեի նախագիծը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեն 2028 թվականի համար կկազմի հինգ միլիոն հարյուր հազար լարի: Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից տրամադրվելու է 2 միլիոն լարիի ֆինանսավորում, ինչպես նաև 1 միլիոն 7 հազար լարի էլ նախատեսվելու է մունիցիպալիտետի զարգացման համար:
Պատգամավոր Անդրանիկ Խաչատրյանը նշեց, որ բյուջեն ուղղված է լինելւ ենթակառուցվածքների զարգացմանը: Բյուջեի քննարկման ժամանակ Նինոծմինդա քաղաքի բնակիչ Արտավազդ Կարապետյանն էլ առաջարկեցգումար հատկացնել ոաղաքի Սպանդարյան և Կամո փողոցներում ջրահեռացման համար հատուկ ջրանցքների կառուցման աշխատանքների համար: Բնակչի խոսքով` հորդառատ անձրևների ժամանակ հավաքված անձրևաջրերի պատճառով այդ փողոցներն անանցանելի են դառնում:
Հանձնաժողովների մի քանի անդամներ առաջարկեցին ձեռք բերել վերամբարձ կռունկ և աղբարկղեր: Պատգամավոր
Սամվել Իրիցյանն էլ իր հերթին առաջարկեց հավելյալ գումար հատկացնել գյուղերում ջրամղիչ պոմպերի ծախսած էներգիայի գումարը վճարումը հնարավորի թեթևացնելու համար: Նրա խոսքով մունիցիպալիտետի 32 գյուղերից ընդամենը 6 գյուղում են ջրամղիչ պոմպերի օգնւթյամբ ջուր ստանում և բավականին մեծ գումարներ են վճարում ծախսված էլեկտրաէներգիայի համար:
Տեղական բյուջեն նախատեսվում է հաստատել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:
Մանրամասների մասին տեղեկացրեց սակրեբուլոյի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը.