Նինոծմինդայի քաղաքապետարանը մշակում է աղբահանության 5 տարվա ծրագիր

Նինոծմինդայի քաղաքապետարանը մշակում է աղբահանության  5 տարվա ծրագիր

Վրաստանն արդեն ընդունել է «Թափոնների մասին» օրենքը, որը նախատեսում է տուգանք` սխալ տեղում աղբը թափելու համար:
Նինոծմինդայի քաղաքապետարանը մշակում է հինգ տարվա ծրագիր թափոնների համար: Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով, փնտրում են ներդրողների կամ շահագրգիռ անձանց, ովքեր կարող են օգնել այս հարցում: Քաղաքապետը նշեց նաև, որպեսզի մունիցիպալիտետը աղբի հետ կապված խնդիրներ չունենա, բնակիչները պետք է գիտակցեն եւ աղբը չթափեն անթույլատրելի վայրում:

Ինչ վերաբերում է աղբանոցի հարցին, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի քաղաքապետարանները օգտագործում են մեկ աղբանոց, եւ քաղաքապետի խոսքով, նախնական կանխատեսումների համաձայն, այդ աղբանոցը չի աշխատելու, այլ կգործի մեկ տարածաշրջանային աղբանոց, սակայն դա պահանջում է լրացուցիչ գումար եւ տեխնիկա:

Նշենք, որ Վր-ըաստանում գործում են 59 աղբանոցներ, որոնցից գործում են 39-ը: Վրաստանում վտանգավոր թափոնների աղբավայրեր դեռեւս չկա: Այժմ Եվրամիությունը գումար է հատկացրել, ըստ որի մշակվում է վտանգավոր թափոնների կառավարման ռազմավարություն եւ ծրագիր: 2019 թվականին բոլոր քաղաքապետարանները պետք է ստեղծեն աղբի տեսակավորման համակարգ, իսկ տուգանքների մասին օրենքը ուժի մեջ է մտել 2015 թվականից:

Մանրամասների մասին լսեք Անիվարդ Մոսոյանի հետ մեր զրույցից.

Բորիս Ղարսլյան