Վրաստանում PERSIL, ARIEL, ABC, Fairy, Domestos բրենդների կեղծման 2 դեպք է հայտնաբերվել

Վրաստանում PERSIL, ARIEL, ABC, Fairy, Domestos բրենդների կեղծման 2 դեպք է հայտնաբերվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները քրեական պատասխանատվության են ենթարկել մի քանի քաղաքացիների, որոնք մեղադրվում են լվացքի փոշու եւ մաքրող միջոցների կեղծման մեջ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Համաձայն գործի նյութերի՝ Թբիլիսիի եւ Գարդաբանսկու շրջանում տնայնագործական ձեռնարկություններում նրանք փաթեթավորել են էժան եւ ցածրորակ լվացքի եւ մաքրող միջոցներ PERSIL, ARIEL, ABC, Fairy, Domestos եւ այլ հայտնի բրենդների անուններով:

Ոստիկանները առգրավվել են մոտ 2 հազար միավոր կեղծ կենցաղային քիմիա:

Հարուցվել է քրեական գործ: Հանցագործներին սպառնում է տուգանք կամ մինչեւ 3 տարվա կամ 3-5 տարվա ազատազրկում:



Opinion, pooling and voting