“PITA” երիտասարդական կենտրոնում կազմակերպվեց ՛՛Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՛՛ ինտելեկտուալ խաղի մրցույթ

“PITA” երիտասարդական կենտրոնում կազմակերպվեց  ՛՛Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՛՛ ինտելեկտուալ խաղի մրցույթ

Նինոծմինդայի “PITA” երիտասարդական կենտրոնում կազմակերպվեց ՛՛Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ՛՛ ինտելեկտուալ խաղի մրցույթ Ախալքալաքի եվրոատլանտյան ինտեգրացիայի հարցերով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչների կողմից:

Խաղին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդներից բաղկացած հինգ թիմեր: Ինտելեկտուալ խաղի խորագիրն էր ՆԱՏՕ-ն և Եվրոպական Միությունը:

Մրցույթի արդյունքում հաղթեց ՛՛Բազե՛՛ թիմը՝ հավաքելով 17 միավոր: Թիմերը ստացան վկայականներ մրցույթի կազմակերպիչների կողմից:

Մանրամասների մասին մեզ տեղեկություններ տրամադրեց “PITA” երիտասարդական կենտրոնի ծրագրերի կոորդիանատոր Իրինա Ղարսլյանը.