Հին վարորդական իրավունքի վկայականների ժամկետը երկարացվել է

Հին վարորդական իրավունքի վկայականների ժամկետը երկարացվել է

Հին վարորդական իրավունքի վկայականները նորացնել հասցրել է միայն վարորդների կեսը, ուստի Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երկարաձգել է մինչև 2006 թվականի ապրիլը ստացած իրավունքի վկայականների նորացման ժամկետը՝ մինչև 2018-ի ապրիլ:

Վկայականը հնարավոր կլինի փոխել առանց քննություններ հանձնելու՝ ՆԳՆ ներկայացնելով միայն առողջության մասին տեղեկանք:

Վարորդական իրավունքի վկայականի փոխելը կարժենա 15 լարի: Ըստ ՆԳՆ-ի տեղեկության՝ արդեն 90 հազար նոր նմուշի վկայական է տրվել, ևս այդքանը ենթակա է փոխման:

Վկայականների փոփոխման որոշումը եղել է 2014-ին, 2017-ից սկսվել է տեղեկատվական արշավը, իսկ վերջին ամսվա ընթացքում վկայականները փոխել ցանկացողների թիվն այնքան է ավելացել, որ սպասարկող գործակալությունն անցել է արտակարգ ռեժիմի:

Ըստ Վրաստանի օրենսդրության՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելը պատժվում է 500 լարի տուգանքով:

www.aliq.ge