Դեկտեմբերի 25ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Շրջանային խորհուրդը հաստատեց 2018թ. տեղական բյուջեն, որը կազմում է 5 միլիոն 100 հազար լարի:
Տեղական բյուջեն տեղաբաշխվելու է հետևյալ կերպ՝ սակրեբուլո՝ 482, 100 լարի, քաղաքապետարան՝ 1, 464, 860 լարի, պահուստային ֆոնդ՝ 90,000 լարի, ծախսերի նախահաշվի կազմում՝ 40, 000 լարի:
Զինվորական ծառայության համար նախատեսված ծախսերի համար հատկացվել է 60, 000 լարի: Ենթակառուցվածքային աշխատանքների համար նախատեսվել է 1,240,700 լարի: Գումարը բաշխվելու է հետևյալ կերպ՝ գյուղական ճանապարհների ձնամաքրման աշխատանքների համար հատկացվելու է 131,000 լարի, Սպանդարյան և Կամո փողոցներում անձրևաջրերի հեռացման համար նախատեսված ջրանցքների կառուցում՝ 8,000 լարի, Ջիգրաշեն գյուղի կամրջի վերանորոգման համար նախատեսվել է 20,000 լարի:
Նինոծմինդա քաղաքի Մյասնիկյան, Աբովյան, Կարս, Չարենց, Ռուսթավելի, Սպանդարյան, Պուշկին, Գագարին և Երևանյան փողոցներում կոյուղագծերի անցկացման համար նախատեսվել է 100,000 լարի: Սաթխա, Մեծ Արագյալ, Սաղամո և Օրոջալար գյուղերում ջրագծի անցկացման համար նախատեսվել է 111,200 լարի:
Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայության համար նախատեսվել է 170,000 լարի: Գյուղերում գիշերային լուսավորության անցկացման և վերանորոգչական աշխատանքների համար հատկացվել է 75,000 լարի: Նինոծմինդայում գիշերային լուսավորության անցկացման համար նախատեսվել է 90,000 լարի (Ուչմանա՝ 5,000 լարի, Հեշտիա՝ 15,000 լարի, Ջիգրաշեն՝ 10,000 լարի, Մամզարա՝ 5,000 լարի, Մեծ Գոնդուրա՝ 5,000, Եփրեմովկա՝ 5,000 լարի):
Արարողությունների տների, մշակույթի կենտրոնների և մարզադահլիճների կառուցման համար նախատեսվել է 531,000 լարի:Այդ գումարի մեջ է մտնում ջեռուցման համակարգի անցկացումը (6,000 լարի), Գանձա գյուղում մարզադահլիճի կառուցում (60,000 լարի), Ղաուրմա գյուղում մարզադահլիճի կառուցում (70,000 լարի), Նինոծմինդա քաղաքի Ջոջաշեն թաղամասում նոր մինիմարզադահլիճի կառուցում (50,000 լարի), Եփրեմովկա գյուղում արարողությունների տան վերանորոգում (30,000 լարի), Ժդանովական գյուղի արարողությունների տան վերանորոգում (30,000 լարի), Ուչմանա գյուղի արարողությունների տան վերանորոգում (10,000 լարի), Դիլիֆ գյուղում մանկապարտեզի կառուցման համար նախատեսվել է 30,000 լարի, Նինոծմինդա քաղաքի «Ծիծեռնակ» մանկապարտեզի վերանորոգման համար նախատեսվել է 30,000 լարի, Գանձա գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար՝ 15,000 լարի, Նինոծմինդա քաղաքի և Դիլիֆ գյուղի մանկապարտեզների նոր գույքի ձեռքբերման համար՝ 100,000 լարի: ևս 100,000 լարի է հատկացվել նաև Նինոծմինդա քաղաքում նոր մանկական խաղահրապարակի կառուցման և հին խաղահրապարակի վերանորոգման համար:
Գիշերային լուսավորության տարբեր աշխատանքների համար նախտեսվել է 4,500 լարի: Գյուղերի և Նինոծմինդա քաղաքի մանկապարտեզների համար նախատեսվել է 425,000 լարի, Գանձա գյուղի մանկապարտեզի համար հատկացվել է 42,000 լարի, մարզական միջոցառումների համար համար հատկացվել է 100,000 լարի, որից 20,000-ը ռեգբիի համար:
Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի համար նախատեսվել է 200,000 լարի, որից 80,000 լարին հատկացվելու է ֆուտբոլի թիմին:
Մշակույթի կենտրոնների և հուշարձանների պահպպանության համար նախատեսվել է 110,000 լարի, գրադարանների համար 69,000 լարի, Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնի համար՝ 65,000 լարի, Երաժշտական դպրոցի համար՝ 67,000 լարի, Վահան Տերյանի տուն-թանգարանի համար՝ 14,000 լարի, Նինոծմինդա քաղաքի թանգարանի համար՝ 20,000 լարի, «Փարվանա» հեռուստաընկերության համար 50,000, «Արշալույս» ամսաթերթի համար 19,000: