
Նինոծմինդա քաղաքի կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում էին կենտրոնի խմբակների սաները, ովքեր հայերեն, վրացերեն և անգլերեն բանաստեղծություններով և երգերով հանդես եկան ծնողների և մանկավարժների առջև:
Միջոցառմանը երեխաները հանդես եկան նաև ՛՛Շունն ու կատուն՛՛, ՛՛Պապն ու շաղգամը՛՛ և ՛՛Գայլն ու գառը՛՛ չափածո ստեղծագործությունների բեմադրմամբ: Միջոցառումը անցկացվեց հեքիաթային մթնոլորտում, որը կազմակերպել էր կրթամշակութային կենտրոնի ուսմասվար Մանուշակ Խոդիկյանը:
Մանրամասները լսեք նյութում.
Անահիտ Զալալյան