Նինոծմինդայի մունիցիպալիտետի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին: Այս տարի տոնածառը տեղադրվել է Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի բակում:
Հիշեցնենք, որ այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեից տոնածառի զարդարման և ձևավորման համար հատկացվել է 6,800 լարի: Դեկտեմբերի 31-ին Ամանորի գիշերը տոնածառի մոտ սպասվում է հետաքրքիր և զվարճալի ծրագիր, որը կմեկնարկի ժամը 19:00-ին և քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով՝ միջոցառմանը հնչելու է կենդանի երաժշտություն, երեխաներին սպասվում են նաև նվերներ:
Ստորև դիտեք մեր լրագրողի պատրաստած ֆոտոշարքը.
Բորիս Ղարսլյան