Վարուժան Կաջոյանը Երևանում Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում 79կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը:
Վարուժան Կաջոյանը ծնունդով Նինոծմինդա քաղաքից է և արդեն 18 տարի է զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով: Արդեն 8 տարի է հանդես է գալիս Հայաստանի ազատ ոճի հավաքականում՝ մարզվելով վաստակաշատ մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ:
Վարուժան Կաջոյանի խոսքով՝ այսուհետ հավաքականը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը:
Facebook սոցիալական ցանցի միջոցով մեր զրույցի ժամանակ Վարուժանը նշեց, որ իր երախտագիտությունն է հայտնում Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի ղեկավար Անդրանիկ Ղարսլյանին և Ցոլակ Ղարսլյանին հաջողության հասնելու համար: Վարուժանը նշեց նաև, որ իր հաղթանակը նվիրում է իր հայրենի Ջավախքին և բոլոր նրանց, ովքեր իր կողքին են:
Լուսանկարը վերցված է Վարուժան Կաջոյանի ֆեյսբուքյան էջից