Վարուժան Կաջոյանը ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն 79կգ քաշային կարգում

Վարուժան Կաջոյանը  ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն  79կգ քաշային կարգում

Վարուժան Կաջոյանը Երևանում Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում 79կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը:

Վարուժան Կաջոյանը ծնունդով Նինոծմինդա քաղաքից է և արդեն 18 տարի է զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով: Արդեն 8 տարի է հանդես է գալիս Հայաստանի ազատ ոճի հավաքականում՝ մարզվելով վաստակաշատ մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ:

Վարուժան Կաջոյանի խոսքով՝ այսուհետ հավաքականը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը:

Facebook սոցիալական ցանցի միջոցով մեր զրույցի ժամանակ Վարուժանը նշեց, որ իր երախտագիտությունն է հայտնում Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի ղեկավար Անդրանիկ Ղարսլյանին և Ցոլակ Ղարսլյանին հաջողության հասնելու համար: Վարուժանը նշեց նաև, որ իր հաղթանակը նվիրում է իր հայրենի Ջավախքին և բոլոր նրանց, ովքեր իր կողքին են:

Լուսանկարը վերցված է Վարուժան Կաջոյանի ֆեյսբուքյան էջից