
Նինոծմինդա քաղաքի PITA երիտասարդական կենտրոնի ակտիվիստները նվերներ տվեցին բազմազավակ ընտանիքների երեխաներին:
Կենտրոն էին հրավիրվել մունիցիպալիտետի երկու բազմազավակ ընտանիքների երեխաներ Օրլովկա և Հեշտիա գյուղերից: Օրլովկայից եկած ընտանիքում ապրում են 5 երեխաներ, իսկ Հեշտիայի գյուղի բազմազավակ ընտանիքում՝ 6 անչափահաս երեխաներ:
Կենտրոնի ակտիվիստները երեխաների հետ խաղացին զվարճացնող խաղեր, նկարեցին ՛՛Իմ հայրենիքը՛՛ թեմայով նկարներ, պարեցին և բանաստեղծություններ արտասանեցին: Ակտիվիստները երեխաներին նվիրեցին ամանորյա նվերներ և հագուստ: Հագուստը կենտրոնի ակտիվիստները հավաքել էին նախապես հայտարարված ակցիայի ժամանակ:
Նյութի մանրամասները դիտեք ստորև ներկայացված ֆոտոշարքում.