Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցելու պետական ծրագրով 3 կոոպերատիվներ Սաթխա, Գորելովկա և Գանձա գյուղերից կստանան ֆինանսական աջակցություն:
Աջակցության գումարը կազմում է 200,000 լարի, որի 10 տոկոսը բաժին է հասնում կոոպերատիվներին: Ծրագրի շրջանակներում կոոպերատիվները ստանալու են գյուղատնտեսական ագրեգատներ, հողամաս վարձակալման հիմունքով 25 տարվա ժամկետով:
2013թ. Վրաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին», որը հիմնված է եվրոպական փորձի վրա: Կոոպերատիվները ստեղծվում են կամավոր հիմքունքով՝ ֆերմերների ցանկությամբ:
Կոոպերատիվներում բոլոր անդամները իրահավասար են՝ անկախ կոոպերատիվում կատարած իրենց ներդրումներից:
Բարձրալեռնային շրջաններում կոոպերատիվ ստեղծելու համար բավարար է, որպեսզի միավորվեն 3 անձինք, իսկ մնացած շրջաններում անհրաժեշտ է 5 անձանց միավորում:
Մանրամասների մասին զրուցեցինք Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ղեկավար Արմեն Ամիրխանյանի հետ.