Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Պուտինին փոխանցել է Իվանիշվիլիի ողջույնը

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Պուտինին փոխանցել է Իվանիշվիլիի ողջույնը

Վրաց եկեղեցու առաջնորդ, պատրիարք Իլյա 2-րդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ողջույնը: Պատրիարքի եւ նախագահի հանդիպումը կայացել է հունվարի 23-ին Նովո Օգարեւոյում:
«Ձեզ եմ փոխանցում մեր նոր վարչապետի ողջույնը: Նա անում է ամեն հնարավորն ու անհրաժեշտ ամեն բան` Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Կարծում եմ` մեր միջեւ ծագած բոլոր խնդիրները կհարթվեն եւ մենք նախկինի պես եղբայրներ կլինենք»,- հույս է հայտնել Իլյա 2-րդը:
Պուտինն իր հերթին շնորհավորել է պատրիարքի 80-ամյակը, եւ նրա` Վրաստանի ուղղափառ եկեղեցին գլխավորելու 35-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաեւ պարգեւ է շնորհել Ուղղափառ ժողովուրդների միության Ֆոնդին:NEWS.am



Opinion, pooling and voting