
Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցների մայթերը անանցանելի են հետիոտնի համար:
Սառնամանքիների պատճառով մայթերին և շինությունների աստիճանասանդուղքներին առաջացած մերկասառույցը դժվարացրել և վտանգավոր է դարձրել մարդկանց անցուդարձը: Այդ պատճառով մարդիկ ստիպված են լինում անցնել փողոցների բանուկ հատվածով, որտեղից երթևեկում են ավտոմեքենաները: .
Բնակիչները բողոքում են, որ մերկասառույցը հատկապես վտանգավոր է երեխաների համար:
Մանրամասները լսեք նյութում.