Մունիցիպալիտետի գյուղերում մանկապարտեզների բացակայության հարցը գնալով լուծում է ստանում: 2018թ. նախատեսվում է մանկապարտեզներ բացել Մեծ Արագյալ, Դիլիֆ գյուղերում և Նինոծմինդա քաղաքում:
Մանկապարտեզների բացման համար տեղական բյուջեից նախատեսված է հատկացնել 425 հազար լարի, իսկ Գանձա գյուղի մանկապարտեզի համար նախատեսված է 42,000 լարի:
Դիլիֆ գյուղում մանկապարտեզի կառուցման աշխատանքները շարունակելու համար նախատեսվել է 30,000 լարի, Նինոծմինդա քաղաքի «Ծիծեռնակ» մանկապարտեզի վերանորոգման համար նախատեսվել է 30,000 լարի, Գանձա գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար՝ 15,000 լարի, Նինոծմինդա քաղաքի և Դիլիֆ գյուղի մանկապարտեզների նոր գույքի ձեռքբերման համար՝ 100,000 լարի: Եվս 100,000 լարի է հատկացվել նաև Նինոծմինդա քաղաքում նոր մանկական խաղահրապարակի կառուցման և հին խաղահրապարակի վերանորոգման համար: