Մշակվել է աղբահանության 5 տարվա ծրագիր

Մշակվել է աղբահանության 5 տարվա ծրագիր

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը մշակել է աղբահանության 5 տարվա ծրագիր:

Նոր ծրագրի համաձայն՝ այս տարի նախատեսված է ձեռք բերել 60 աղբարկղ, որոնք կտեղադրվեն ինչպես քաղաքի, այնպես էլ՝ գյուղերի փողոցներում:

Քաղաքի 67 փողոցներից միայն 27 փողոցում են տեղադրված աղբարկղեր: Այս տարի նախատեսվում է քաղաքի բոլոր փողոցներում տեղադրել աղբարկղեր:
Մունիցիպալիտետի 31 գյուղերից Գանձա, Փոկա, Սաղամո, Ժդանովական, Գորելովկա, Սաթխա, Ջիգրաշեն, Մեծ Խանչալի գյուղերում ընդհանուր հաշվով տեղադրվել են 46 աղբարկղ, իսկ մինչ 2022թ. նախատեսվում աղբարկղեր տեղադրել մունիցիպալիտետի մնացած բոլոր գյուերում: Մինչև 2020թ. նախատեսվում է ձեռք բերել նաև 2 նոր աղբատար մեքենա:

Ամսական յուրաքանչյուր բնակիչ աղբի համար վճարելու է 30 թեթրի, իսկ իրավաբանական անձինք 1 խորանարդ մետր աղբի համար վճարելու են 15 լարի գումար:
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները օգտվում են մեկ աղբանոցից, իսկ առաջիկայում նախատեսվում է ստեղծել մեկ ընդհանուր տարածաշրջանային աղբանոց:

Մանրամասների մասին մեզ տեղեկություն տրամադրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանը.

Բորիս Ղարսլյան