
Հունվարի 11-ին Ախալքալաքում Rondeli հիմնադրամի գրասենյակում կայացավ հանդիպում Վրաստանում ԱՄՆ դեսպանատան և Ախալքալաքի ու Նինոծմինդայի մունիցիպալիտետների ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:
Հանդիպման նպատակն էր ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ամերիկյան դեսպանատան կողմից առաջարկվող փոքր դրամաշնորհների ծրագրին և դրանց համար հայտադիմումների լրացման ընթացակարգին: Փոքր դրամաշնորհների ծրագրի նպատակն է 2018թ. տարածաշրջանում ժողովրդավարության զարգացմանն աջակցելը:
Դեսպանատան կողմից հայտադիմումները ընդունվում են հետևյալ թեմաների շուրջ՝ քաղաքացիական ակտիվություն, հաշվետու և պատասխանատու կառավարում, տնտեսական առաջընթաց, տեղեկացված և ակտիվ հասարակություն, օրենքի գերակայություն: Հայտադիմումների ընդունման վերջին ժամկետը հունվարի 31-ն է:
Այս տարի հայտարարված դրամաշնորհների գումարային սահմանը հասնում է մինչև 50 հազար ամերիկյան դոլարի:
Մանրամասների մասին լսեք նյութում.
Գարուշ Արզումանյան