2018 թ. մունիցիպալիտետի գյուղերում իրականացվելիք շինաշխատանքները

2018 թ. մունիցիպալիտետի   գյուղերում իրականացվելիք շինաշխատանքները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում 2018թ. մունիցիպալ բյուջեով նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրային շինաշխատանքներ:

Արարողությունների տների կառուցման համար հատկացվելու է 70 հազար լարի, որից 30 հազար լարին ուղղվելու է Եփրեմովկա գյուղի, ևս 30 հազար Ժդանովական գյուղի և մնացած 10 հազարը Ուչմանա գյուղի արարողությունների տների վերանորոգման աշխատանքներին, որոնք այս տարի վերջնականապես ավարտին կհասցվեն:

Ջիգրաշեն գյուղի կամուրջի վերանորոգման համար հատկացվել է 20 հազար լարի:

Դիլիֆ գյուղում նոր մանկապարտեզի կառուցման շինաշխատանքները շարունակելու համար հատկացվելու է 30 հազար լարի, իսկ Գանձա գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվելու է 15 հազար լարի:

Սաթխա, Մեծ Արագյալ, Սաղամո և Օրոջալար գյուղերում ջրագծի անցկացման համար հատկացվելու. է 111,200 լարի:

Գյուղերում գիշերային լուսավորության անցկացման համար նախատեսվել է 45 հազար լարի` (Ուչմանա՝ 5,000 լարի, Հեշտիա՝ 15,000 լարի, Ջիգրաշեն՝ 10,000 լարի, Մամզարա՝ 5,000 լարի, Մեծ Գոնդուրա՝ 5,000, Եփրեմովկա՝ 5,000 լարի): Տամբովկա գյուղում ևս անցկացվելու է գիշերային լուսավորում:
Մանրամասների մասին խոսեցինք քաղաքապետարանի տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանի հետ.

Անահիտ Զալալյան