
«Եվրատեսիլ-2018» երգի փառատոնին Վրաստանը կներկայացնի IRIAO էթնո-ջազ խումբը: Երաժիշտները իրենց ստեղծագործություններում համադրում են ջազը և վրացական ավանդական երաժշտությունը: Խմբի հիմնադիր և երաժշտական ղեկավար Դավիդ Մալազոնիան առաջին վրաց կոմպոզիտորն էր, ում հաջողվել է միավորել այդ երկու ժանրերը:
IRIAO խմբի բեմելը տեղի է ունեցել 2013 թվականին՝ վրացական երաժշտական մրցույթներից մեկի ժամանակ: Այդ ժամանակ երաժիշտները բարձր գնահատականի արժանացան քննադատների և հանդիսատեսի կողմից:
«Եվրատեսիլ-2018»-ի համար իրենց մրցութային ստեղծագործությունը խումբը խոստացել է ներկայացնել մոտ ապագայում: