Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզների բացումը հետաձգվում է 2017թ. ընդունված նոր չափանիշների պատճառով:
2017թ. հոկտեմբերին ընդունվեցին նոր չափանիշներ, ըստ որոնց փոխվել են մանկապարտեզների նկատմամբ ներկայացվող պահանջմունքները, որոնք տարբերվում են նախկինից: Մանկապարտեզները պետք է համապատասխանեն 5 չափանիշների, որոնք են համապատասխանությունը հիգիենայի կանոններին, սննդակարգը, տեխնիկական հագեցվածությունը, կրթության կազմակերպման մեթոդները և մանկապարտեզի բնակմակերեսը: Կան չափանիշներ, որոնց մանկապարտեզները պետք է համապատասխանեն մինչև տարեվերջ:
Մանկապարտեզները պետք է անցնեն ավտորիզացիա և համապատասխանեն ընդունված նվազագույն չափանիշներին մինչև 2018թ. տարեվերջին, իսկ մաքսիմալ չափանիշներին՝ 2024 թվականի վերջին: Ըստ նոր չափանիշների երեխաների ուսուցման գործընթացը պետք է կատարվի խաղերի միջոցով, որը ուղղված է լինելու երեխայի անձի զարգացմանը: Խաղերը լինելու են տարբեր թեմաներով: Յուրաքանչյուր թեմա կազմված է 5 ակտիվ բաղադրիչներից՝ շարժումների մոտորիկա, առողջություն և ֆիզիկական զարգացվածություն, տրամաբանություն և մաթեմատիկա, խոսքի զարգացում և սոցիալիզացիա:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց մանկապարտեզների տնօրեն Նարինե Գինոսյանը, մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները պետք է անցնեն ավտորիզացիա մինչև տարեվերջ, այլապես դրանք կփակվեն: Նոր չափանիշների համապատասխան՝ յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է ունենա իր հաշվապահը, մենեջերը և իր սեփական փոքրիկ բյուջեն:
Կրթության և գիտության նախարարության առաջարկով դպրոցները փոխանցվելու են մունիցիպալիտետի տեղական հաշվեկշռին, իսկ մունիցիպալիտետը անհրաժեշտության դեպքում իրավունք ունի դպրոցի շենքի մի հատվածը օգտագործել որպես մանկապարտեզ՝ վերանորոգելով այն ըստ համապատասխան չափանիշների: Մանկապարտեզի հատվածը պետք է առանձին մուտք և տարածք ունենա:
««Ծիծեռնակ» մանկապարտեզը կվերսկսի պարապմունքները փետրվարի 5-ին, եթե մինչ այդ լուծվի սննդի հարցը: Գյուղերում մանկապարտեզները աշխատանքները կվերսկսեն մարտ ամսին: Այսուհետ նրանք պետք է ունենան մենեջերներ և հաշվապահներ»,-նշեց Նարինե Գինոսյանը:
Անահիտ Զալալյան