2018 թ-ին ԵԱՀԿ-ն Վրաստանի եւ գիտության նախարարության հետ համատեղ սկսում են փորձնական նախագիծ «Պետական լեզվի ուսուցումը տարածաշրջանային ոչ վրացալեզու մանկապարտեզներում»: Ըստ այդ նախագծի, Սամցխե-Ջավախեթի եւ Քվեմո-Քարթլի շրջաններից ընտրվել են ութ մանկապարտեզներ: Այս նախագծում է ընդգրկվել նաև Նինոծմինդա քաղաքի «Ծիծեռնակ» մանկապարտեզը:
Ընտրվել են մոտավորապես այն մանկապարտեզները, որտեղ վրացերեն է դասավանդվում եւ ուսուցիչները դասավանդման փորձ ունեն:
Ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում կմշակվեն վրաց լեզվի ուսուցման նոր մեթոդներ, կվերապատրաստվեն մանկավարժներ, կկազմակերպվեն թրենինգներ մանկապարտեզների մենեջերների համար:
Ուսուցումը իրականացվելու է խաղերի տեսքով: Յուրաքանչյուր թեմա կազմված կլինի 5 բաղադրիչներից՝ շարժումների մոտորիկա, առողջություն և ֆիզիկական զարգացվածություն, տրամաբանություն և մաթեմատիկա, խոսքի զարգացում և սոցիալիզացիա: Նինոծմինդայի մունիցիպալիտետի մանկապարտեզների ցանցի տնօրեն Նարինե Գինոսյանի խոսքով՝ նմանատիպ ուսուցումը հնարավոր է ոչ բոլոր խմբերում, քանի որ դրա համար անհրաժեշտ են մեծ սենյակներ, որոնք 5 մասի են բաժանվելու: Յուրաքանչյուր մանկապարտեզում անհրաժեշտ է ստեղծել մեկական նման խումբ և իրականացնել վրաց լեզվի ուուցումը նշված եղանակով, իսկ այնուհետև մյուս խմբերում ևս պետք է փորձարկել նույն մեթոդը:
Մունիցիպալիտետի մանկապարտեզներում կրթությունը իրկականացվում է երկու լեզվով, իսկ որոշ մանկապարտեզներում երեք լեզուներով:
Մանրամասների մասին զրուցեցինք մունիցիպալիտետի մանկապարտեզների ցանցի տնօրեն Նարինե Գինոսյանի հետ.