Իվանիշվիլին Մեդվեդեւի հետ նոր հանդիպումների հույս ունի

Իվանիշվիլին Մեդվեդեւի հետ նոր հանդիպումների հույս ունի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ կարճատեւ հանդիպումից հետո նոր հանդիպման համոզմունք է հայտնել:
Նա նշել է, որ ոչ մի հարց չի բարձրացվել, նոր հանդիպումների հնարավորություններն էլ չեն քննարկվել, սակայն ըստ Իվանիշվիլիի, դա չի նշանակում, որ դրանք չեն կայանա, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Իվանիշվիլին նաեւ վստահեցրել է, որ կշարունակվեն կապերն այլ հարթություններում՝ հավելելով, որ հարաբերություններում ակնհայտ առաջընթաց կա: Նա ընդգծել է, որ պետք է վերականգնել պետությունների միջեւ ավիահաղորդակցումը եւ առաջ շարժվել:
Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական ֆորումի հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Մեդվեդեւը զրուցել էր Վրաստանի վարչապետի հետ: Դա դարձել էր երկու պետությունների կառավարությունների ղեկավարների առաջին շփումը՝ 2008թ. դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո։NEWS.am



Opinion, pooling and voting