Շաբաթվա շեշտադրումները. Ի՞նչ է նախատեսում ասոցացման մասին պայմանագրի 21-րդ բաժինը. Sknews.ge

Շաբաթվա շեշտադրումները. Ի՞նչ  է նախատեսում ասոցացման մասին պայմանագրի 21-րդ բաժինը. Sknews.ge

«Հարավային Դարպասի» շաբաթվա հաղորդման հյուրն է ոչ կառավարական «Ժողովրդավար մեսխերի միություն» կազմակերպության տնօրեն Գիա Անդղուլաձեն։

Հաղորդման առաջին մասում դիտեք սյուժե, այն մասին, թե ինչ է նախատեսում ասոցիացման համաձայնագրի 21-րդ բաժինը, ինչ պարտավորություններ ունի երկիրն եւ ինչպես է այն կատարում։

Իսկ հաղորդման երկրորդ մասում, որն առնչվում է ինքնակառավարման գործունեությունում քաղաքացիների ներգրավմանը, կներկայացնենք Ախալցիխեի գյուղի բնակիչների կարծիքները, թե ինչպես են մասնակցում ինքնակառավարման գործունեությանն եւ ինչպես են ընկալում ներգրավվածությունը։

►Վրաստան Եվրամիություն ասոցիացման համաձայնագիրն ստորագրվեց 2014 թվականի հունիսի 27-ին։
► Համաձայնագրի ստորագրմամբ Վրաստանը ստանձնեց պարտավորություն հաստատել օրենքի գերակայությունը, շարունակել արդարադատության բարեփոխումը, ամրացնել հիմնարար իրավունքների եւ ազատությունների նկատմամբ հարգանքն եւ հզորացնել ժողովրդավարական ինստիտուտները։
► Ասոցիացման համաձայնագիրն նախատեսում է եվրոպական չափորոշիչների աստիճանական ներդնումը էկոնոմիկայի եւ ճյուղային քաղաքականության բոլոր ոլորտներում՝ ենթակառույց, էներգետիկա, բնապահպանություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ, քաղաքացիական հասարակություն, տարածաշրջանային զարգացում եւ այլն։



Opinion, pooling and voting