Սահմանափակումներ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին

Սահմանափակումներ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին

Հունվարի 18-ի ժամը 16:00-ի դրությամբ ձնաբքի պատճառով Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը փակ է խոշոր բեռնատար մեքենաների համար:

Ճանապարհներին առկա մերկասառույցը վարորդների համար տհաճ իրավիճակ է ստեղծել:

Մեր նկարահանման պահին Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի հատվածի ավտոմայրուղու վրա կանգնած շուրջ 20 բեռնատարների վարորդներ սպասում էին ճանապարհային ոստիկանության թույլտվությանը, որպեսզի շարունակեին իրենց ճանապարհը դեպի Հայաստան:

Վարորդներին կոչ ենք անում խուսափել երթևեկել Նինոծմինդա-Բավրա ուղղությամբ:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting