Գործելու է կուտակային կենսաթոշակային նոր համակարգ

Գործելու է կուտակային  կենսաթոշակային նոր համակարգ

2018 թ. ամառվա ամիսներից Վրաստանում կսկսի գործել կենսաթոշակային նոր համակարգ, որն իրենից ներկայացնում է գումարի կուտակում աշխատավարձից կենսաթոշակի հաշվին:

Կուտակային կենսաթոշակի մասին օրինագիծը խորհրդարան կմտնի տարեվերջին: Օրինագիծը մշակվել է Վրաստանի Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների ու Ազգային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում:

Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի յուրաքանչյուր աշխատող բնակիչ կբացի կենսաթոշակային հաշվեհամար, որի վրա ամեն ամիս կփոխանցվի գումար:

Գումարը փոխանցվելու է հետևյալ կերպ` աշխատող անձը կփոխանցի իր ֆիքսված ամսական աշխատավարձի 2 տոկոսը, ևս 2 տոկոս կփոխանցի գործատուն և ևս 2 տոկոս կփոխանցի պետությունը:

Կուտակային կենսաթոշակային նոր համակարգը վերաբերելու է ինչպես Վրաստանի քաղաքացիներին, այնպես էլ Վրաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր ապահովված են աշխատանքով և եկամուտ են ստանում:

Մինչև 40 տարեկան անձանց համար այս բարեփոխմանը մասնակցելը պարտադիր է, իսկ 40 տարեկանից բարձր անձինք կարող են անձամբ որոշել մասնակցել, թե ոչ:

Կուտակային կենսաթոշակային համակարգում ներառվելու են նաև սեփական բիզնեսով զբաղվող մարդիկ, ովքեր ամեն ամիս կենսաթոշակային հաշվեհամարին են փոխանցելու իրենց ամսական եկամտի 4 տոկոսը, քանի որ այս դեպքում նրանք հանդիսանում ինչպես աշխատող, այնպես էլ գործատու, իսկ պետությունը իր հերթին փոխանցի ևս 2 տոկոս:

Անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին չի նշանակում ներկայումս հաստատված 180 լարի (ոչ բարձրալեռնային գոտիներում) կենսաթոշակի չեղարկում, այլ ենթադրում է որոշակի հավելավճար առկա հիմնական կենսաթոշակի գումարի վրա:

Մենք փորձեցինք պարզել, թե կուտակային կենսաթոշակային նոր համակարգի մասին ինչպիսի կարծիքներ ունեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները:
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ բնակիչների մի մասը դրական է վերաբերում, իսկ մյուս մասը կարծում է, որ ավելի լավ է մնա այնպես, ինչպես կա` պատճառաբանելով, որ չունևոր մարդկանց համար այդ պահված գումարը շոշափելի կլինի:

Հարցման մանրամասները լսեք նյութում.

Գարուշ Արզումանյան