Հանդիպում Ախալքալաքում տեղի ոչկառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև

Հանդիպում Ախալքալաքում  տեղի  ոչկառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև

«Դեմոկրատ-Մեսխերի միության» Ախալքալաքի գրասենյակում «Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջամակներում տեղի ունեցավ հանդիպում Ախալքալաքի և Նիոծմինդայի ոչկառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև: Հանդիպմանը ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնեցին խնդիրներ, որոնք ներառվելու են ծրագրի մեջ:

«Դեմոկրատ-Մեսխերի միության» ղեկավար Գիորգի Անգուլաձեն նշեց, որ ծրագրով նախատեսվում է ամեն ամիս կազմակերպել առնվազն մեկ հանդիպում, որը թույլ կտա հաղթահարել տեղական ոչկառավարական կազմակերպությունների առև ծառացած խնդիրները:

ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կայունությանը և բարձրացնել նրա դերը քաղաքական երկխոսության և զարգացման ուղղությամբ, բարելավել մարդու գոյության միջավայրը, ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, բարձրացնել հաշվետվողականությունը և ամրապնդել կապերը այլ դերակատարների հետ:

«Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: Այն համապատասխանում է հետևյալ մարտահրավերներին՝ հանրության վստահության և աջակցության բացակայություն, ֆինանսավորման աղբյուրների միատեսակ և ոլորտների միջև համագործակցության խնդիր, կազմակերպությունների ներքին կառավարման ոլորտում թույլ կողմերը և հաշվետվողականության խնդիրը, ազգային և տեղական իշխանությունների վրա ազդեցության սահմանափակում, այդ թվում նաև Եվրամիության հետ ասոցացման հարցերում:

«Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում 5.07 միլիոն եվրո (այստեղից, ԵՄ ներդրումը 3.8 միլիոն եվրո) ընդհանուր առմամբ կիրականացվի ավելի քան 110 տարբեր միջոցառումներ և մինչև 80 դրամաշնորհ, ընդհանուր գումարը 720 հազար եվրո, Վրաստանում կա քաղաքացիական հասարակության առնվազն 2500 ներկայացուցիչ և մասնավորապես Վրաստանի 10 տարածաշրջաններում`Սամեգրելո, Զեմո-Սվանեթի, Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանիթի, Գուրիա, Աջարիա, Քվեմո-Քարթլի, Շիդա-Քարթլի, Մցխեթա-Մթանիեթի, Կախեթի և Սամցխե-Ջավախք:

Մանրամասները լսեք Գիորգի Անգուլաձեի հետ մեր զրույցում.