Նինոծմինդա-Հեշտիա ավտոճանապարհի ասֆալտապատումը նախատեսվում է ավարտին հասցնել 2018 թվականին:
Նախագծի ընդհանուր գումարը կազմում է 1 791 528 լարի, որի 20%-ը (358 305 լարին) վճարելու է Նինոծմինդայի մունիցիպալիտետը, 30%-ը ֆինանսավորվելու է Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից (537 458): Իսկ մնացած 50 տոկոսը (895 784 լարին) մունիցիպալիտետը երկարաժամկետ վարկ է վերցնելու Եվրոպական զարգացման բանկից:
Վարկը վերցվելու է 10 տարի ժամկետով 11% դրույքաչափով: Վարկ վերցնելու որոշումը հաստատվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի կողմից:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանի խոսքով՝ մունիցիպալիտետը վարկի դիմաց ամեն տարի վճարելու է 100 հազար լարի գումար, սակայն ամեն տարի գումարը և տոկոսադրույքները փոքրանալու են:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա-Հեշտիա ավտոճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է 2015թ. և անցած երեք տարիների ընթացքում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ասֆալտապատվել է 3 500 մետր ճանապարհ:
Այս տարի նախատեսվում է ասֆալտապատել ավելի քան 4000 մետր ավտոճանապարհ:
Մանրամասների մասին զրուցեցինք քաղաքապետարանի տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանի հետ.
Գարուշ Արզումանյան