Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը նոր բարեփոխումներ է խոստանում

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը  նոր բարեփոխումներ է խոստանում

Վրաստանի ներքին գործերի նախարարության բարեփոխումները տարվելու են քրեական և սահմանային ոստիկանության գործունեության մեջ, կշարունակվեն նաև ճանապարհային ոստիկանության բարեփոխումները: Այս մասին ասել է ՆԳ-ի նախարար Գեորգի Գախարիան՝ նախարարության մարդու իրավունքների պաշտպանության նոր դեպարտամենտի բացման ընթացքում:

«Ուզում եմ ընդգծել, որ մեզ համար առավել կարևոր է բարեփոխումների բովանդակային մասը, որն առաջին հերթին կվերաբերի քննական գործիքների որակի բարձրացմանը, նոր տեխնոլոգիաների նորարարության ներդրմանը: Սրանք մեր հիմնական ուղղություններն են, աշխատանքն այս մասով սկսված է, մեր կողմից պահպանվելու են բոլոր ժամկետները, ինչպես դա եղավ մարդու իրավունքների դեպարտամենտի դեպքում»,-ասել է Գախարիան:
www.aliq.ge



Opinion, pooling and voting