Մշակվել է մունիցիպալիտետի փողոցների ասֆալտապատման եռամյա ծրագիր

Մշակվել է մունիցիպալիտետի փողոցների ասֆալտապատման եռամյա ծրագիր

Մշակվել է Նինոծմինդա քաղաքի փողոցների ասֆալտապատման եռամյա ծրագիր, ըստ որի նախատեսվում է ասֆալտապատել Նինոծմինդա քաղաքի բոլոր փողոցները և մունիցիպալիտետից գյուղեր տանող մի քանի ճանապարհներ:

2019թ. նախատեսվում է ասֆալտապատել հետևյալ ճանապարհները` Սաթխա-Սպասովկա (500 հազար լարի), Նինոծմինդա-Օրոջալար (500 հազար լարի), Նինոծմինդա-Մամզարա (500 հազար լարի), Փոկա դպրոց տանող ճանապարհը (500 հազար լարի): Ասֆալտապատվելու են Նինոծմինդա քաղաքի Իսահակյան, Պարույր Սևակ, 26 Կոմիսարներ, Երևանյան, Տոլստոյ, Ջափարիձե, Մաշտոց, Ռուսթավելի, Չարենց, Ռուսթավելի-Չարենց փողոցների իրար միացնող հատվածը, Շահումյան, Բաղրամյան և Աբովյան փողոցները:

2019թ. ասֆալտապատման ընդհանուր գումարը կազմում է 3 275 000 լարի, այս գումարի 5%-ը ֆինանսավորվելու է մունիցիպալիտետի կողմից, իսկ մնացած գումարը ֆինանսավորելու է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը:

2020թ. նախատեսվում է ասֆալտապատել Սպասովկա տանող ճանապարհը (500 հազար լարի), Օրոջալար և Մամզարա գյուղեր տանող ճանապարհների երկրորդ փուլը (500 հազարական լարի), Գանձա գյուղի ճանապարհները (300 հազար լարի): 2020 թ. նախատեսվում է ասֆալտապատել Նինոծմինդա քաղաքի Միքելաձե, Կամո, Գայ, Կամո և Գայ փողոցների իրար միացնող հատվածը, Իսակով, Դումբաձե, Թբիլիսյան և Լերմոնտով փողոցները:
Ասֆալտապատման ամբողջական գումարը կազմում է 3 665 000 լարի:

Մանրամասները լսեք Սայաթ Մկոյանի հետ մեր զրույցում.


Բորիս Ղարսլյան