«Իմ նպատակը սերունդ կրթելն ու մշակութային ժառանգությունը զարգացնելն է եղել»,- Զոյա Աբելյան

«Իմ նպատակը սերունդ կրթելն ու մշակութային ժառանգությունը զարգացնելն է եղել»,- Զոյա Աբելյան

Զոյա Եղիշեի Սբելյան-Արզումանյանը ծնվել է 1931թ. Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում:

Դպրոցում միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո 1948թ. Զոյա Աբելյանը կրթությունը շարունակել է Թբիլիսիի պիոներական դաստիարակության դպրոցում, որից հետո ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակայի բաժինը:
Զոյա Աբելյանը իր մանկավարժական հործունեությունը սկսել է 1950թ.:

Այսօր արդեն 50-ամյա փորձ ունեցող մանկավարժը հիշում է հետաքրքիր դեպքեր դպրոցի և աշակերտների հետ կապված:

Մանկավարժական գործունեությամբ զբաղվելուն զուգահեռ Զոյա Աբելյանը ակտիվ կերպով ներգրավված է եղել մունիցիպալիտետի մշակութային կյանքում և աճող սերնդի դաստիարակության գործում:

Զոյա Աբելյանը սիրով է խոսում իր աշխատանքի մասին: Նա կարոտով է հիշում Ժողովրդական թատրոնում իր կատարած աշխատանքի մասին:

«Ինձ առաջարկել են խաղալ թե Թբիլիսիում, թե Երևանում, սակայն ես նախընտրեցի խաղալ մեր տեղի Ժողովրդական թատրոնում»,- պատմում է վաստակաշատ մանկավարժը:

Ավելի քան 40 տարի Զոյա Աբելյանը ղեկավարել է Պիոներների տունը:
Չնայած իր պատկառելի տարիքին` Զոյա Աբելյանը այսօր էլ հանդիսանում է ակտիվ քաղաքացի, մասնակցում է տարբեր մշակութային միջոցառումների, չի դադարում բանաստեղծություններ ընթերցել, ժողովրդական երգեր երգել:
Զոյա Աբելյանը իր ամուսնու` Մաքսիմ Արզումանյանի հետ մեծացրել և դաստիարակել են երկու դուստրեր և մեկ որդի: Նրանք ունեն տաս թոռ և չորս ծոռ:

Մանրամասները դիտեք լուսանկարներում և լսեք աուդիո նյութում.


Фото из архива Зои Абелян-Арзуманян.

Գարուշ Արզումանյան