Նինոծմինդայի մունիցիպալիտետի 66 զինծառայողներ ծառայում են բանակի տարբեր մասերում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 66 զինծառայողներ ծառայում են բանակի տարբեր մասերում

2017 թ. գարնանային զորակոչի 19 զինվորականներ իրենց ծառայությունն անցնում են Պաշտպանության նախարարության և 3 զինվորականներ Ներքին գործերի նախարարության բազաներում:

Իսկ աշնանային զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարությունում իրենց ծառայությունն են անցնում 31 զինվորներ:

Արդարադատության նախարարության ուղղությամբ նախատեսված էր 8 անձի ծառայություն, սակայն հաշվառվել են 9 անձ, ըստ գրաֆիկի` Ներքին գործերի նախարարությունում նախատեսված էր 1 անձի ծառայությունը, իսկ հաշվառվել են 3 անձ, ևս 1 անձ է հաշվառվել Պահակային ոստիկանությունում ծառայելու համար:
2017թ. իրենց տարկետման իրավունքից են օգտվել 275 զորակոչիկներ: Նրանցից 22-ը տարկետում են վերցրել առողջական խնդիրների պատճառով, 21 հոգի վճարել են 2000-ական լարի (42 000 լարի), իսկ մնացածը տարկետում վերցրել են տարաբնույթ պատճառներով:

Վրաստանում զինծառայությունը պարտադիր բնույթ է կրում, զինապարտ են համարվում 18-27 տարեկան անձինք:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական ծառայության կոմիտեի ղեկավար Նաիրի Մանուկյանը.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting