
2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա գտնվելու ցանկացողները Ռուսաստան կկարողանան մեկնել առանց վիզա:
Տեղեկությունն այս մասին հրապարակված է առաջնության կազմակերպչական կոմիտեի Welcome2018.com կայքէջում:
Ռուսաստան առանց վիզա մուտք գործելու թույլտվություն ստանալու համար հանդիսատեսը պետք է ձևակերպի և ստանա այսպես կոչված երկրպագուի անձնագիր (FAN ID):
Արտասահմանցիները Ռուսաստանի տարածք մուտք գործելիս պետք է ներկայացնեն երկրպագուի անձնագիրը, ինքնությունը հաստատող վկայականը և խաղի տոմսը:
«Երկրպագուի անձնագիր» ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել հատուկ կայքէջին, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում բացված կենտրոններում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը ներառյալ: