
Վրաստանն սկսում է լուրջ նախապատրաստվել 2030 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ կառավարության այսօրվա նիստին:
Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, Լոզանա այցի ժամանակ հանդիպել է Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին և միասին քննարկել են, ինչպես պետք է պատրաստվի Վրաստանի այս ժամանակահատվածի ընթացքում:
Նրա խոսքով, մարտի սկզբում Վրաստան կժամանի հատուկ պատվիրակություն, որը կուսումնասիրի այսօրվա առկա վիճակը: