Վրաստանի «Բիլայնը» տուգանվել է

Վրաստանի «Բիլայնը» տուգանվել է

Վրաստանի կապի ազգային հանձնաժողովի կողմից անցկացված վերահսկողության արդյունքում «Բիլայն» բրենդային անվամբ ՍՊԸ-ն տուգանվել է 90 հազար լարիով։ Այս մասին գրում է Ալիք Մեդիա լրատվականը՝ հղում կատարելով «News.ge»-ին:

Հանձնաժողովի վերահսկողության արդյունքում պարզվել է, որ համարների հանձնումը բաժանորդներին իրականացվել է առանց պատշաճ պայմանագրի, ինչը Վրաստանի «էլեկտրոնային հաղորդակցության միջոցների» վերաբերյալ օրենքի խախտում է:

Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ խախտվել են «Էլեկտրոնային հաղորդակցության միջոցների ոլորտում ծառայության մատուցման և օգտատերերի իրավունքների պաշտպանման» պահանջները:

Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը «Վիանո Վրաստան» ՍՊԸ-ին (նույն Բիլայնին) խախտումների համար նկատողություն է տվել:



Opinion, pooling and voting