Վրաստանի պատրիարք Իլյա Երկրոդը Պուտինին իմաստուն մարդ է համարում

Վրաստանի պատրիարք Իլյա Երկրոդը Պուտինին իմաստուն մարդ է համարում

Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը վերադարձել է Մոսկվա կատարած վեցօրյա այցից, որը նա որակել է պատմական: Այցի ընթացքում նա հանդիպել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Անդրադառնալով Պուտինի հետ հանդիպմանը, նա նշել է. «Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումն անցավ բարեկամական մթնոլորտում, նման ջերմ հանդիպում Ռուսաստանում դեռ չէի ունեցել: Վլադիմիր Պուտինն իմաստուն մարդ է: Վստահ եմ, որ նա կվերացնի թույլ տված սխալները եւ ամեն ինչ կանի մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,-ասել է Իլյա Երկրորդը:NEWS.am



Opinion, pooling and voting