Նինոծմինդայի մունիցիպալիտետում չկան առաջատար ուսուցիչներ և մենթորներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում չկան առաջատար ուսուցիչներ և մենթորներ

Փետրվարի 1-ից առաջատար մանկավարժների և ուսուցիչ-մենթորների աշխատավարձը բարձրանալու են:

Կրթության և գիտության նախարարի համաձայն` առաջատար ուսուցիչները այսուհետ ստանալու են 700 լարի, իսկ մենթորները` 1000 լարի հավելավճարի տեսքով: Համապատասխան փոփոխությունները մտցվել են Կրթության նախարարի հրամանով «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար պայմանների եւ վարձատրության նվազագույն չափի սահմանման մասին» օրենքում:

Մինչ այս առաջատար մանկավարժները ստանում էին 250 լարի հավելավճար, իսկ մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցիչները` 300 լարի:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում չկան առաջատար ուսուցիչներ և ուսուցիչ-մենթորներ, կան միայն ավագ մանկավարժներ և գործող ուսուցիչներ:

Անահիտ Զալալյան