
“VG Production” ստուդիան “Փամփուշտ” խաղարկային ֆիլմի նկարահանումներից հետո ձեռնամուխ է եղել նոր նախագծի իրականացմանը, որն իրենից ներկայացնում է կարճամետրաժ սոցիալական հոլովակ:
Համապատասխան դերակատարներին ընտրելու համար պրոդյուսերներ Վահե Իրիցյանը, Գարրի Բդոյանը և ռեժիսոր Սոնա Տոնականյանը կազմակերպել էին քասթինգ: Քասթինգին մասնակցում էին այն մարդիկ, ովքեր անձամբ էին ցանկացել մասնակցել նկարահանումներին:
Վահե Իրիցյանի խոսքով` այս նախագծին կմասնակցեն տարբեր տարիքային խմբերի 10 դերակատարներ:
Նկարահանումներն իրականացվելու են Հեշտիա գյուղում: Ֆիլմը լինելու է 1980-ական թթ. մարդկանց կյանքի մասին, որը կոչվելու է “Խնամք”:
Մանրամասների մասին տեղեկություն տրամադրեց Վահե Իրիցյանը.
Գարուշ Արզումանյան