Ես չեմ միջամտել Վահագն Չախալյանի ազատ արձակմանը. Իվանիշվիլի

Ես չեմ միջամտել Վահագն Չախալյանի ազատ արձակմանը. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պնդում է, որ չի միջամտել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակմանը։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին նա հայտարարել է Դավոսում՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Իվանիշվիլիի խոսքով՝ Վահագն Չախալյանին ազատ արձակելու հարցն առաջ է քաշել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, սակայն ինքը դա հասցեագրել է ուրիշին։
«Հավատացե՛ք, ինձ չառնչվող հարցերին ես չեմ խառնվում։ Բանտարկյալներին ազատ արձակելու հարցերը ես չեմ որոշում։ Անցել են այն ժամանակները, երբ որոշումները մեկ մարդ էր կայացնում։ Ես նույն պահին այն վերահասցեագրել եմ։ Կարծեմ՝ Սոզար Սուբարին էր (Վրաստանի պատժի իրագործման և իրավական օգնության նախարար- Tert.am), և նա պատասխանեց, անգամ չեմ հիշում ինչ պատասխանեց»,- հայտարարել է վարչապետը։Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանն ազատ է արձակվել նախօրեին։Թերթ.am



Opinion, pooling and voting